Սաակաշվիլին Օդեսայի քաղաքապետ դառնալու ցանկություն է հայտնել
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական «24 ալիք» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Օդեսայի քաղաքապետ դառնալու իր մտադրության մասին։
«Ուզում եմ գնալ և դառնալ Օդսայի քաղաքապետ։ Չեմ կատակում։ Շատ եմ ցանկանում բարձրացնել Օդեսան, սակայն այն կարելի է բարձրացնել միայն փոխելով խաղի կանոնները»,-ասել է Սաակաշվիլին։
Նրա համոզմամբ՝ Ուկրաինան հնարավոր է բարեփոխել 70 օրվա ընթացքում, իսկ պետական ապարատը կրճատել 2/3-ով։
Այդուհանդերձ, նա նշել է, որ չէր ցանկանա նախագհի պաշտոնում իրեն տեսնել, քանի որ ուկրաինական քաղաքականության մեջ իրեն երկար չի տեսնում։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Օդեսայի նահանգը ղեկավարել է 2015 թվականի մայիսից մինչև 2016 թվականի նոյեմբերը։