211652_close_icon

Մի խումբ ցմահ ազատազրկվածներ արյան դոնոր դառնալու ցանկություն են հայտնել․ ՉԻ

views-count1454 դիտում article-date 09:31 01-03-2014
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող մի խումբ ցմահ ազատազրկման դատապարտվածներ իրենց պատրաստակամությունն են հայտնել արյան դոնորներ դառնալու, երբ հեռուստատեսությամբ լսել են «Նվիրիր կյանք» հիմնադրամի հայտարարած «Մեր արյունից մի քիչ՝ մանուկներին» ակցիայի մասին, հայտնում է hetq.am-ը։ Հիմնադրամը մանկական օնկոլոգիայի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ հանդես է գալիս նման կոչով՝ արյուն նվիրաբերել արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր