Ամերիկացի երգիչը Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու ցանկություն է հայտնել
Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու ցանկություն է հայտնել:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է երաժիշտ Արա Գեւորգյանը: Միաժամանակ կարծիք է հայտնում, որ շատ ազդեցիկ կլինի, որ ամերիկացի երգչին Հայաստանի Հանրապետության անձնագիր հանձնեն հենց ապրիլի 24-ին` Ծիծեռնակաբերդում: