Սաակաշվիլին կզբաղեցնի Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կզբաղեցնի Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնը:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Վալերի Չալին:
Ավելի վաղ Ուկրաինայի էկոլոգիայի նախարարության ղեկավար Իգոր Շևչենկոն ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Օդեսայի մարզի նահանգապետ:
Սաակաշվիլին իր հերթին առաջարկել է ռուսներին՝ լքել Ղրիմը և հանձնել տարածքն Ուկրաինային: