211652_close_icon
views-count2821 դիտում article-date 15:38 13-10-2019

Ճապոնիայում փրկարարական ուղղաթիռից կին է ընկել

Ճապոնիայում տարերային աղետի գոտիներից մարդկանց տարհանելու ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, Ֆուկուսիմա նահանգի Իվակի քաղաքում 70-ամյա կին է ընկել փրկարարական ուղղաթիռից, երբ ուղղաթիռը գտնվում էր գետնից 40 մետր բարձրության վրա։ Տարեց կնոջը «կլինիկական մահ» ախտորոշմամբ տեղափոխել են հիվանդանոց։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ճապոնիային վրա հասած «Հագիբիս» թայֆունը մեծ ավերածություններ է գործել։ Կան բազմաթիվ զոհեր, վիրավորներ, ինչպես նաև անհայտ կորածներ։

Նմանատիպ նյութեր