211652_close_icon
views-count2571 դիտում article-date 18:34 11-12-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 8-ից 11-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 8-ից 11-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 14-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։ Բացահայտվել է գողության 20, բռնաբարության կամ բռնաբարության փորձի 2, խարդախության, յուրացման, դրամանենգության, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 16, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 19-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր