211652_close_icon
views-count15436 դիտում article-date 19:24 10-12-2017

Դորտմունդի «Բորուսիան» զարմանալի մարզչական փոփոխություն արեց

Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնանկ արեց թիմի գլխավոր մարզիչ Պետեր Բոսին: 54-ամյա հոլանդացին հեռացվել է ցածր արդյունքների համար: Եթե այս պաշտոնանկությունը սպասվում էր, ապա բոլորին զարմացրել է, թե Բոսի փոխարեն «Բորուսիան» ում է նշանակել գլխավոր մարզչի պաշտոնում: Մինչև մրցաշրջանի ավարտը թիմը կղեկավարի Պետեր Շտեգերը, որը վերջերս է հեռացվել «Քյոլնից», որը Շտեգերի օրոք Բունդեսլիգայի 14 խաղերում ոչ մի հաղթանակ չէր տարել. 11 պարտություն և 3 ոչ-ոքի: Հիշեցնենք, որ Պետեր Բոսը ամռան «Այաքսից» հրավիրվեց «Բորուսիա», երբ հեռացավ Տոմաս Տուխելը: Մրցաշրջանի մեկնարկում դորտմունդցիները Բոսի գլխավորությամբ հաղթեցից 7 խաղից 6-ում՝ բաց թողնելով ընդամենը 2 գոլ: Սակայն դրանից հետո կայացած հանդիպումներում թիմը ոչ մի հաղթանակ չի տարել և այժմ զբաղեցնում է 7-րդ տեղը: Բացի այդ, «Բորուսիան» դուրս չեկավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ:

Նմանատիպ նյութեր