Պաշտոնական Թբիլիսին շարունակելու է Կիևից պահանջել երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնումը։ Այդ մասին այսօր հայտարարել է Վրաստանի մշակույթի նախարար Միխայիլ Գեորգաձեն, փոխանցում է Tass-ը։
«Ոչ ոք մտադիր չէ չեղարկել այդ հայցը։ Միևնույն ժամանակ ցանկանում եմ նշել, որ ուկրաինական կողմը շատ հարցեր ունի՝ նրա հետ կապված։ Տեսնենք, թե հետագա իրադարձություններն ինչպես կծավալվեն»-ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ այս պահին Սաակաշվիլին մեկուսարանում է գտնվում, իսկ շենքի շուրջը 24 ժամ հսկում են նրա համախոհները։