211652_close_icon
views-count3142 դիտում article-date 16:19 19-09-2014

Վրաստանում կալանք է դրվել Սաակաշվիլիի և նրա ընտանիքի ողջ ունեցվածքի վրա

Georgie Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա ընտանիքի անդամներին պատկանող ողջ ունեցվածքի վրա կալանք է դրվել: Կալանք է դրվել Սաակաշվիլիի մոր՝ Գիուլի Ալասանիայի բնակարանի, Քվարելիում գտնվող Սաակաշվիլիի տան վրա, նրա տատիկի՝ Մզիա Ծերեթելիի անունով գրանցված 500 քմ հողատարածքի և Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայի, Քվարելիում գտնվող 0,2 հա հողատարածքի, Թբիլիսիում գտնվող նախկին Առաջին տիկնոջը պատկանող բնակարանի, Թբիլիսիում Սաակաշվիլիի տատիկի անունով կառուցվող տան, Honda Accord մակնիշի ավտոմեքենայի և նրանց ողջ անշարժ ու շարժական գույքի վրա: Սաակաշվիլիի փաստաբան Օթար Կախիձեն հրապարակել է կալանքի տակ առնված ողջ գույքը:

Նմանատիպ նյութեր