Վրաստանում պատրաստվում են սերիալ նկարահանել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ երկրի 10-ամյա ղեկավարման և նրա կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» մասին:
Սերիալի ռեժիսորն է Վրաստանի հակամարտության կարգավորման հարցերով նախկին նախարար գոգա Խաինդրավան: Վերջինիս խոսքով՝ սերիալը իր նկարահամանած ամենալուրջ ֆիլմը կլինի, որի նկարահանմանը, ինչպես նշել է Խաինդրավան, ողջ հոգին է ներդնելու:
Նկարահանումները կսկսվեն 2015 թ-ի աշնանը: