Գրիզմանը «Մանչեսթեր Յունայթեդին» հայտնել է իր որոշման մասին
«Մանչեսթեր Յունայթեդը» նախկինի պես մտադիր է ձեռք բերել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին, որի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալն» ու ՊՍԺ-ն:
Սակայն 26-ամյա ֆրանսիացու գործակալ անգլիական ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդին հայտնել է, որ Գրիզմանն արդեն համաձայնեցրել է իր տեղափոխությունը «Բարսելոնա»:
Համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել «Ատլետիկոյի» գլխավոր տնօրեն Միգել Անխել Խիլի և կատալոնական ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուի միջև:
Մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը «Բարսելոնան» իրավունք ունի Գրիզմանի համար վճարել 100 մլն եվրո, իսկ դրանից հետո՝ 200 միլիոն: