Գրիզմանը Սիմեոնեին հայտնել է, որ տեղափոխվում է «Բարսելոնա»
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է տեղափոխվել «Բարսելոնա»:
Ֆրանսիացին դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին իր ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին հայտնել է, որ պատրաստվում է կատալոնական ակումբ տեղափոխվել:
Իր հերթին Սիմեոնեն Գրիզմանին շնորհակալություն է հայտնել ազնվության համար և խոստացել նրան լիակատար աջակցություն, քանի դեռ նա «Ատլետիկոյում» է:
Մադրիդյան ակումբի ղեկավարությունը նույնպես տեղյակ է, որ Գրիզմանը ամռանը մտադիր է հեռանալ, այդ իսկ պատճառով սկսել է նոր բարձրակարգ հարձակվող փնտրել: