211652_close_icon
views-count6086 դիտում article-date 20:18 08-12-2017

Որոշ ավտոճանապարհներին բուք և ցածր տեսանելիություն է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանի թերակղզուց մինչև թունել, Գորիսի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք և ցածր տեսանելիություն է: Գավառի, Եղեգնաձորի, Սիսիանի, Ստեփանավանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է: Վարորդներին խորհուրդ է տրվում խուսափել նշված ավտոճանապարհներով երթևեկելուց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր