1711 դիտում
10:00 31-03-2014
Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ, ցածր տեսանելիություն, որոշ ճանապարհներ դժվարանցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային և համայնքային ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Ծիլքար-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ, Արարատի մարզի Տիգրանաշեն-Զանգակատուն (Քյարքիի ոլորանները), Շաղափ, Լանջանիստ, Ուրցալանջ, Վարդաշատ գյուղերի ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները, Շիրակի մարզի Կրաշեն գյուղի ավտոճանապարհները, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Սպիտակի ոլորաններ, Ջիլիզ, Շամլուղ, Ծաղկաշատ գյուղերի, Սյունիքի մարզի Մեղրի-Քաջարան, Սիսիան-Գորիս, Վայոց ձորի մարզի Վայք-Սարավան, Տավուշի մարզի Բերդ-Իջևան ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները:
Փակ են Մաստարա-Լանջիկ, Սոտք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Սարալանջ-Հանքավան ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Արտավազ, Զառ, Նուռնուս և Բջնի գյուղերի համայնքային ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը:
Նոր Նորքի վարչական շրջանի I-ին զանգվածում առկա է մերկասառույց:
Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն:
Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Նմանատիպ նյութեր
1724 դիտում
23:06 02-04-2014
Հանրապետության ավտոճանապարհներին առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն
2554 դիտում
21:42 29-03-2014
Թալին-Մարալիկ և Գեղարոտ-Ծիլքար (Երևան-Վանաձոր) ճանապարհահատվածներին առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն
12436 դիտում
13:00 23-10-2016
Հանրապետության որոշ մարզերում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, մերկասառույց և ցածր տեսանելիություն
Այս բաժնից
853 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին