Վիեննայում Նալբանդյանի հետ հանդիպմանը Լավրովը կատակել է մանդարինների մասին
Վիեննայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սկսել է մանդարինների մասին կատակելով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Ria Novosti-ն։
«Մանդարիններն աբխազական են», կատակել է Լավրովը հայ գործընկերոջ հետ հանդիպման մեկնարկին»,-գրել է Զախարովան։
Իսկ լուսանկարում երևում է, որ դիվանագետների առջև ցիտրուսային մրգերով զամբյուղ է դրված։