Ուկրաինայի նախագահական ընտրությունների ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ընտրողներից մեկը կատակել է ուսապարկում ռումբի առկայության մասին
Ուկրաինայում նախագահական ընտրությունների ժամանակ Դնեպրոպետրովսկի շրջանի ընտրատեղամասերից մեկում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, դուրս գալով քվեարկության խցիկից, ցուցադրաբար ուսապարկը հատակին է գցել՝ հայտարարելով, որ դրանում ռումբ կա, գրում է РИА Новости-ն: Ավելի ուշ պարզվել է, որ դա «կատակ» է եղել:
Աղբյուրը նշում է, որ 2012թ.-ին Ուկրաինայում խստացվել են պայթուցիկների առկայության մասին սխալ տեղեկատվություններ հաղորդող անձանց պատասխանատվության ենթարկելու օրենքները: Համապատասխան հոդվածով նման դեպքերի համար անձը կարող է ազատազրկվել մինչև 5 տարի ժամկետով: