211652_close_icon
views-count9705 դիտում article-date 16:16 08-12-2017

Կրիշտիանու Ռոնալդու. Ես պատմության լավագույն խաղացողն եմ

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է 5-րդ «Ոսկե գնդակին», որին նա արժանացավ երեկ: «Ես երջանիկ եմ, սա իմ կարիերայի արտակարգ պահերից է: Ես երկար եմ սրան սպասել: Նախորդ մրցաշրջանը մենք հիանալի անցկացրեցինք. Չեմպիոնների լիգայում և Եվրո-2016-ում հաղթեցին, ես դարձա ՉԼ-ի լավագույն ռմբարկու: Ես չեմ մտածել, որ կկարողանամ «Ոսկե գնդակներով» հասնել Մեսիին, երբ նրանից ետ էի մնում չորսով: Բայց ամեն ինչ փոխվում է: Որքան վեր ես բարձրանում, այնքան՝ քեզ թունդ են քննադատում: Ես պատմության լավագույն ֆուտբոլիստն եմ: Տեսնում եմ, որ ինձ հաճախ են քննադատում, սակայն շատերն էլ ինձ պաշտպանում են. Պատահականություններ չեն լինում. երեկ մի ռեկորդ, այսօր՝ մեկ այլ», ասել է Ռոնալդուն:

Նմանատիպ նյութեր