Կրիշտիանու Ռոնալդու. Դուր է գալիս, թե` ոչ, բայց ես պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկն եմ
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ իրեն համարում է պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկը:
«Միշտ ինձ համարել եմ յուրահատուկ, նույնիսկ երբ նոր է սկսում կարիերան «Սպորտինգում»:
Չեմ կասկածում, որ կմտնեմ ֆուտբոլի պատմության մեջ: Դուր է գալիս մարդկանց, թե` ոչ, բայց վիճակագրական տվյալները ամեն ինչ ասում են: Ես պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն եմ:
Ես կկանգնեմ լեգենդների հետ նույն շարքում: Ինչ որ մեկին դա դուր է գալիս, ինչ որ մեկին` ոչ, բայց վստահ եմ, որ ես ինձ նշանակալից տեղ եմ ապահովել ֆուտբոլի պատմության մեջ», ասել է Ռոնալդուն: