Ռոնալդուն «Ռեալ»-ի պատմության լավագույն խաղացողն է. Օուեն
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն հանդիսանում է «Ռեալ»-ի պատմության լավագույն խաղացողը:
« Կարծում եմ «Ռեալ»-ի պատմության լավագույն խաղացողը հանդիսանում է Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ նրան հետևում է Ֆերենց Պուշկաշը: Ռոնալդուն «Ռեալ»-ի պատմության ընթացքում ամենաարաագն է հատել 100 գոլի սահմանագիծը: Բացի այդ պորտուգալացին մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով բացարձակ ռեկորդակիր է»,-ասել է Օուենը: