Հարկային նոր օրենսգիրքը ԱԺ-ն կքննարկի դեկտեմբերի 12-ին. Դավիթ Անանյան
«Օրենքը առաջարկում է Հարկային օրենսգրքի շուրջ 113 հոդվածներով սահմանված 242 իրավական նորմերում փոփոխություններ ու լրացումներ կատարել: Փոփոխություններից 33-ը բովանդակային են, 80-ը տերմինաբանական»,- լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը, անդրադառնալով Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որը կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի դեկտեմբերի 12-ին:
«Խաղի կանոնը փոխում ենք, 2017-2018թթ.-ից հետո աշխատած, բաշխված շահույթները կհարկվեն եկամտահարկով»,- ասաց Դավիթ Անանյանը:
Հարկային նոր օրենսգրքով առաջարկվում է նաև փոփոխություն կատարել նվազագույն շահութահարկի ոլորտում:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ նոր օրենսգրքով հարկ վճարողները կարող են օգտագործել իրենց գերավճարներն առանց ժամկետային սահմանափակման: