Ռոնալդուն սեփական ինքնաթիռով մեկնել է հերթական «Ոսկե գնդակի» ետևից
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսօր սեփական ինքաթիռով մեկնել է Փարիզ: Ֆուտբոլիստը իր ինստագրամում լուսանկար է տեղադրել, որտեղ նա անձնական ինքաթիռի աստիճանների է կանգնած:
Այսօր Փարիզում կկայանա «Ոսկե գնդակի» պարգևատրման արարողությունը: Մեծ հավանականությամբ, մրցանակը կստանա Կրիշտիանու Ռոնալդուն: Նշվում է, որ պարգևատրությունը տեղի կունենա Էյֆելյան աշտարակում:
Մինչև Ռոնալդուի մեկնելը առանձին ինքնաթիռով Փարիզ է ժամանել նրա մայրը՝ Կրիշան, ինչի մասին վերջինս հայտնել է ինստագրամի էջում: