211652_close_icon
views-count3249 դիտում article-date 23:02 12-01-2015

Կրիշտիանու Ռոնալդուն՝ «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստը և արժանացավ «Ոսկե գնդակի» մրցանակին: Հիշեցնենք, որ հավակնորդների թվում էին նաև «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ու «Բավարիա»-ի և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը: Քվեարկությանը մասնակցել են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների 181 գլխավոր մարզիչները, 182 ավագները և 181 լրագրողներ: Հավելենք, որ Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում երրորդ անգամ արժանացավ պատվավոր մրցանակին:

Նմանատիպ նյութեր