Ռոնալդուն ուղևորվում է իր երրորդ «Ոսկե գնդակի» հետևից. «Ռեալ»
Մադրիդի «Ռեալ»-ում հուսով են, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կստանա «Ոսկե գնդակի» մրցանակը: «Արքայական ակումբի» Twitter-ի էջում հայտնվել է հետևյալ գրառումը.
«Այսօր մեծագույն օր է: Կրիշտիանուն ուղևորվում է երրորդ «Ոսկե գնդակի» հետևից: Առաջ…»
Նշենք, որ բացի Ռոնալդուից, պատվավոր մրցանակին հավակնում են «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին:
«Ոսկե գնդակ»-ի դափնեկրի անունը հայտնի կդառնա այսօր: Մրցանակի հանձնաման արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: