211652_close_icon

ԶՈՒ գլխավոր շտաբում փոփոխությունները կշարունակվեն. «Հայկական ժամանակ»

views-count3874 դիտում article-date 09:39 07-12-2017
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբում մեծ փոփոխություն եղավ. ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, այսպես ասած, հորդորով ազատվեց գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը: Նրա պաշտոնում դեռ Սերժ Սարգսյանը չի շտապում նշանակում կատարել: Մեր ունեցած տեղեկություններով, այդ պաշտոնում նշանակում չի լինի, այդ հաստիքը կրճատվի: Մեր տեղեկություններով, բացի Հայկազ Բաղմանյանից կադրային փոփոխությունների արդյունքում պաշտոնից կազատվի նաև Ստեփան Գալստյանը: ԶՈւ գլխավոր շտաբի պետը կունենա միայն մեկ տեղակալ: Այդ տեղակալը կլինի գեներալներից 47-ամյա գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր