1549 դիտում
20:56 10-07-2018
2018թ. առաջին կիսամյակում ԶՈՒ գլխավոր շտաբում ուսումնասիրվել է քաղաքացիներից ստացված 942 դիմում
2018թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատը ստացել է 942 դիմում, որից 87-ը` ԶՈՒ ԳՇ պետի մոտ կայացած քաղաքացիների ընդունելությունների ժամանակ:
Քաղաքացիների ներկայացրած դիմումները հիմնականում վերաբերել են զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու, բնակավայրին մոտ զորամաս զորակոչելու կամ տեղափոխելու, եղբայրներին միևնույն զորամաս զորակոչելու կամ տեղափոխելու, ըստ մասնագիտության զորակոչելու, զինծառայողներին վաղաժամկետ զորացրելու, հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական հերթապահության չընդգրկելու, կարճաժամկետ արձակուրդ հատկացնելու, բուժհետազոտում անցնելու, կադրային նշանակումների և տեղափոխությունների հետ կապված, ինչպես նաև սոցիալական բնույթի այլ հարցերի:
ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատում մուտքագրված դիմումներն ուսումնասիրվել և ուղարկվել են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ` դրանցում բարձրացված խնդիրներին ՀՀ գործող օրենսդրության և ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանների պահանջների շրջանակում լուծումներ տալու համար:
Նմանատիպ նյութեր
1720 դիտում
16:13 17-07-2018
ՏԿՏՏ նախարարությունը 2018թ. առաջին կիսամյակում ստացել է 20.000-ից ավելի դիմում և գրություն
1837 դիտում
21:02 04-08-2020
Քաղաքացիներից ստացված 5147 դիմում-բողոքներից 428-ը բավարարվել է, հարուցվել է 82 քրեական գործ. Դատախազություն
814 դիտում
14:44 01-06-2022
Շիրակի մարզպետարանը մայիս ամսվա ընթացքում մուտքագրել է քաղաքացիներից ստացված 199 դիմում
Այս բաժնից
637 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
958 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության