5245 դիտում
22:24 05-12-2017
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը հերքեց այն թեզը, որ ՀՀ-ն իրեն կապել է ՌԴ-ի հետ. Գառնիկ Իսագուլյան
ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ստորագրելով՝ Հայաստանը ցույց տվեց, որ վարում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն՝ բացառապես ելնելով ՀՀ-ի և Արցախի շահերից:
«Հայաստանը կարող է մասնակցել տարբեր ինտեգրացիոն գործընթացների, որոնք ոչ թե մեկը մյուսին կխանգարեն, այլ հակառակը՝ անհրաժեշտության դեպքում կաջակցեն տարբեր բլոկներում գտնվող երկրներին ճիշտ քաղաքականություն վարել ու կամուրջ հանդիսանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:
Խորհրդականի դիտարկմամբ՝ համաձայնագրի ստորագրմամբ հերքվեց այն սին թեզը, թե 2013թ սեպտեմբերի 3-ից հետո ՀՀ-ն վերջնականապես իրեն կապել է ՌԴ-ի հետ և չի կարող ինքնուրույն որոշում ընդունել ռազմական ու արտաքին քաղաքականության մասով:
Նա անդրադարձավ նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրից հետո ռուսական վերլուծաբանների բարձրացրած աղմուկին:
«Շատ հիստերիկ աղմուկ բարձրացրեցին, ինչը ցույց է տալիս, որ նրանք թերարժեքության կոմպլեքսով են տառապում»,- նշեց նա խորհրդականը։
Նմանատիպ նյութեր
10858 դիտում
22:10 13-07-2017
Չի կարելի 1 սմ նահանջել Վիեննայի պայմանավորվածությունների իրականացման պահանջից. Գառնիկ Իսագուլյան
Այս բաժնից
913 դիտում
23:10 02-02-2025
Հայաստանի եվրատեսիլյան մասնակցին հանդիսատեսը կընտրի փետրվարի 16-ին՝ «Դեպի Եվրատեսիլի» շրջանակում
1603 դիտում
19:14 02-02-2025
Պարեկային ծառայության պետը Կապանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
1453 դիտում
19:00 02-02-2025
ՆԳՆ Ոստիկանության զորքերի N զորամասը 31 տարեկան է․ ՏԵՍԱՆՅՈւԹ