10861 դիտում
22:10 13-07-2017
Չի կարելի 1 սմ նահանջել Վիեննայի պայմանավորվածությունների իրականացման պահանջից. Գառնիկ Իսագուլյան
«Շատ փորձագետներ գտնում են, որ հանդիպումն անիմաստ է, որովհետև արդյունք չկա, բայց ես կարծում եմ, որ հանդիպումները ցանկացած պարագայում անչափ կարևոր են թե՛ ՀՀ համար, թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար, թե՛ տարածաշրջանում որոշակի շահեր հետապնդող գերտերությունների համար»,- Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման մասին իր տեսակետն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, նախագահի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:
Նրա դիտարկմամբ, շատ կարևոր է, որ հանդիպումը տեղի ունեցավ և հաջորդ հանիպումը, որը տեղի կունենա ՄԱԿ 72-րդ ասամբլեայի նիստում, որոշակի պարզություն կմտցնի գործընթացի մեջ, որովետև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները մինչ այդ հարցերը կքննարկեն երկների նախագահների հետ:
Իսագուլյանն ընդգծեց, որ չի կարելի մեկ սանտիմետր անգամ նահանջել Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունները իրականացնելու հարցում:
Իսագուլյանն անդրադարձավ նաև Արցախի՝ բանակացություններին մասնակելու խնդրին, նշելով, որ Արցախը ևս պետք է մասնակցի բանակցային գործընթացին և դա ժամանակի հարց է: Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանը չպետք է շատ խիստ դնի Արցախի՝ բանակցություններին մասնակցելու հարցը, որովհետև դա կլինի մարտավական սխալ:
Նմանատիպ նյութեր
5245 դիտում
22:24 05-12-2017
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը հերքեց այն թեզը, որ ՀՀ-ն իրեն կապել է ՌԴ-ի հետ. Գառնիկ Իսագուլյան
Այս բաժնից
1957 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր
1633 դիտում
11:18 03-02-2025
Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազ է պաշտոնից ազատվել
511 դիտում
10:29 03-02-2025
Մեզ փորձում են բաժանել արևմտամետների և ռուսամետների՝ թուլացնելու համար մեր կամքը․ Գագիկ Ծառուկյան