Լա Լիգայի նախագահ. Հուսով եմ, որ սուպերկլասիկոյում ֆանտոմ-գոլեր չենք տեսնի
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը «Ռեալ»-«Բարսելոնա» սուպերկլասիկոյից առաջ մտահոգություն է հայտնել առաջնությունում մրցավարության առթիվ:
«Հուսով եմ, որ «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջեւ խաղում ֆանտոմ-գոլեր չեն լինի:
Այն, որ «Վալենսիայի» հետ խաղում Լիոնել Մեսիի գոլը չհաշվեցին, վատ կերպով անդրադարձավ Լա Լիգայի վրա:
Ամբողջ Իսպանիան, ամբողջ աշխարհը հստակ տեսավ այդ գոլը: Եթե ես ասեի, թե գոլը չեմ տեսել, ինձ կասեին, որ կույր եմ:
Այնտեղ գոլ կար եւ մենք հույս ունենք, որ հաջորդ մրցաշրջանում տեսակրկնությունների համակարգ տեղադրելով, կլուծենք նման խնդիրները»», ասել է Տեբասը:
«Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 23-ին: