Հուսով եմ՝ կսկսեմ գոլեր խփել նաև Բունդեսլիգայում. Իմմոբիլե
«Բորուսիա»-ի իտալացի հարձակվող Չիրո Իմմոբիլեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Անդերլեխտ»-ի հետ կայացած խաղից հետո նշել է, որ գոհ է հեղինակավոր մրցաշարում իր արդյունավետությունից: Իտալացին Չեմպիոնների լիգայի շրջանակում անցկացրած 5 խաղում իր հաշվին 4 գոլ է գրանցել:
«Գոհ եմ, որ կարողացա գոլ խփել, բայց կգերադասեի, որ թիմը հաղթեր: Հարձակվողի համար կարևոր է գոլ խփելը, և ես Չեմպիոնների լիգայի խաղարկությունում գոհ եմ իմ արդյունավետությունից: Մտադիր եմ շարունակել նույն ոգեշնչությամբ: Հուսով եմ, որ կսկսեմ գոլեր խփել նաև Բունդեսլիգայում»,-ասել է Իմմոբիլեն: