211652_close_icon
views-count8963 դիտում article-date 22:15 04-12-2017

Թող անակնկալ լինի. Զախարովան՝ ՌԴ Պետդումա ամերիկյան ԶԼՄ-ների մուտքն արգելափակելու մասին

Ռուսաստանը կարող է սահմանափակել Պետդումա ամերիկյան 23 ԶԼՄ-ներից առնվազն 10-ի մուտքը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Ria Novosti-ն։ Միևնույն ժամանակ նա չի պարզաբանել, թե խոսքը որ լրատվամիջոցների մասին է։ «Թե ամերիկյան որ զանգվածային լրատվամիջոցների մասին խոսքը գնալուլ, թող դա անակնկալ լինի»,-հավելել է նա։

Նմանատիպ նյութեր