211652_close_icon
views-count6046 դիտում article-date 16:27 29-10-2019

Դատախազությունը թող պարզի Արման Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները՝ որտեղի՞ց են շքեղ տունը, հարուստ ԶԼՄ-ն, իսկ ԱԱԾ-ն թող պարզի նրա կապն օտարերկրյա ծառայությունների հետ. Վարդուհի Իշխանյան

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում դատախազությանը կոչ է արել պարզել ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Էս դուխով տղեքը միայն խոսքով են դուխով։ Իրենց անբարոյական գործերը կոռումպացված թրքական լրտեսի միջոցով են ուզում ի կատար ածեն։ Տո դուք միայն հիմա լեզուներդ երկարացրեցիք, կարծում եք գործ կարող եք սարքել։ Իշխանությունը յուրացրել սարքել եք ձեր բոստանը,մարդկանց ու հիմնարկներ եք կրճատում, դրա հաշվին բյուջեն մսխում եք ձեր կարիքների համար։ Դիմում եմ դատախազությանը, թող պարզի Բաբաջանյանի ֆինասական աղբյուրները,որտեղից են շքեղ տունը, հարուստ ԶԼՄ-ն։ Դիմում եմ ԱԱԾ-ին, որ պարզի Բաբաջանյանի կապը օտարերկրյա ծառայությունների հետ։ Եվ ուզում նաև պարզել, թե ինչպես եղավ, որ Բաբաջանյանը ու Հունանյանը 1998-ին աշխատել են միասին Կարեն Դեմիճյանի շտաբում։ Ծիծաղում է նա,ով վերջինն է ծիծաղում։ Ինքներդ ռիսկ չէիք անի խոսել Վազգեն Մանուկյանի դեմ, էդ կոռումպացված թրքական լրտեսը լեզուներդ բացեց»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր