982 դիտում
15:38 15-06-2023
Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից ԼՂ-ի վրա «ճնշում» գործադրելու մասին ռուսական ԶԼՄ-ներում տարածված տեղեկություը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն առ այն, որ Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ստիպում է 3-րդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ մերժման դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողութան իրականացմամբ:
Զախարովան ճեպազրույցում նշել է, որ ծանոթացել է այդ հրապարակումներին, իսկ այսօր թեման արդեն զարգացել է:
«Մենք իրոք անհանգստացած ենք: Եթե այդ փաստերն իսկապես հաստատվեն, իսկ ես կարծում եմ, որ ամերիկյան կողմն ուղղակի պարտավոր է մենաբանել դրանք, ապա հերթական անգամ նրանք կձախողեն միջնորդի իրենց կոչումը: Միջնորդը նա է, ով փորձում է կարգավորման մեջ ներդաշնակություն բերել, ով փորձում է հաշտեցնել կողմերին, գտնել հատման կետեր: Նորագույն պատմության մեջ առաջին անգամ եմ տեսնում տեղեկություն այն մասին, որ միջնորդի դերին հավակնող երկիրն ուժի կիրառմամբ սպառնա կարգավորման գործընթացի մասնակցին՝ իր միջնորդական դերի իրագործման համար: Այսինքն ուժով, շանտաժի սպառնալիքով ստիպում են նստել բանակցային սեղանի շուրջ կամ մասնակցել ինչ-որ ֆորումների, որոնք միջնոդներն իրենց մտքում են հորինել: Կարծում եմ՝ հիմա պետք է խոսքը տալ Միացյալ Նահանգներին, որպեսզի նրանք կա՛մ հերքեն սա, կա՛մ էլ բացատրեն ինչ նկատի ունեն: Իսկ ընդհանուր առմամբ, այս տեղեկությունը շոկային է»,- ասել է Զախարովան:

Նմանատիպ նյութեր
1491 դիտում
11:57 29-12-2020
Ճապոնիան ԱՄՆ-ին փոխանցել է գաղտնի տվյալներ, որոնք օգտագործվել են Չինաստանի վրա ճնշում գործադրելու համար
Այս բաժնից
889 դիտում
23:35 25-01-2025
Տուսկի սպառնալիքները ցույց են տալիս, թե ինչ արժե արևմտյան ժողովրդավարությունը․ Զախարովա
829 դիտում
20:57 25-01-2025
Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջ
946 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել