Արսեն Վենգերին կորակազրկեն նվազագույնը 3 խաղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Ֆուտբոլային Ասոցիացիան մտադիր է խիստ պատժի ենթարկել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին` Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Բերնլիի» հետ խաղում (2:1) ցուցաբերած վարքագծի համար:
Ասոցիացիան` ամենայն հավանականությամբ, Վենգերին կորակազրկի նվազագույն 3 խաղով, ընդ որում, նրան կարգելվի ներկա լինել ոչ միայն թիմի հանդերձարանում, այլ` ընդհանրապես մարզադաշտում:
Վենգերը «Բերնլիի» հետ հանդիպման 92-րդ րոպեին վիրավորել էր 4-րդ մրցավարին, երբ նրա թիմի դարպասին 11 մետրանոց հարված էին նշանակել, ինչի համար ֆրանսիացի մասնագետին հեռացրել էին տրիբունա: Դրանից հեըո Վենգերը հրել էր մրցավարին, որը նրան հրահանգում էր հեռանալ տեխնիկական գոտուց: