211652_close_icon
views-count8713 դիտում article-date 23:35 03-12-2017

Կապանում չպայթած արկ են հայտնաբերել

Դեկտեմբերի 3-ին, ժամը 12:12-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ներքին Վաչագան թաղամասի թիվ 18 տանը հարակից տարածքում արկ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայրում է գտնվել ՊՆ N զորամասի ինժեներ, մայոր Ղ.-ը: Պարզվել է, որ հայտնաբերվել է «ՄՄ-21»-ի չպայթած արկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը, ոստիկանության 2 աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Նմանատիպ նյութեր