211652_close_icon
views-count5805 դիտում article-date 20:23 03-12-2017

Դոնալդ Թրամպ. ՀԴԲ-ի հեղինակությունը Կոմիի օրոք զրոյի է հավասարվել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի (ՀԴԲ) նախկին տնօրեն Ջեյմս Կոմիին մեղադրել է կառույցը հեղինակազրկելու մեջ: «Կոմիի կողմից երկար տարիների ղեկավարումից և Քլինթոնի դեմ անազնիվ հետաքննություններից հետո ՀԴԲ-ի հեղինակությունը զրոյացել է: Այն ամենացածրն է ամբողջ պատմության մեջ: Մի վախեցեք, մենք կվերադարձնենք նրա երբեմնի համբավը», գրել է Թրամպն իր թվիթերում: Նշենք, որ Ջեյմս Կոմին ՀԴԲ-ն գլխավորել է 2013 թվականին՝ նախագահ Բարակ Օբամայի ներկայացմամբ: 2016-ին նա առընչվել է նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի շուրջ հետաքննության սկանդալային պատմությանը: Այս տարվա մայիսին Թրամպը պաշտոնանկ արեց Կոմիին՝ վերջինիս որակելով «անարդյունավետ ղեկավար»:

Նմանատիպ նյութեր