Դոնալդ Թրամպ. Ռուսաստանը շատ թանկ կվճարի Ասադին պաշտպանելու համար
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը՝ անդրադառնալով Սիրիայում քիմիական նոր հարձակումներ մասին տեղեկություններին, հայտարարել է, որ Ռուսաստանը շատ թանկ գին կվճարի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու համար:
Այսօր առավոտյան ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարություն էր տարածել՝ սիրիական Դումա քաղաքի հիվանդանոցի մոտ ենթադրվող քիմիական հարձակման վերաբերյալ, որի արդյունքում կարող էին զոհվել տասնյակ մարդիկ:
Թրամպը Ռուսաստանին ու Իրանին զգուշացրել է Ասադին աջակցելու հետևանքների մասին. «Սիրիայում քիմիական հարձակման արդյունքում զոհերը շատ են,այդ թվում՝ կանայք և երեխաներ:
Դաժանությունների այդ շրջանը փակ է և շրջափակված է սիրիական բանակի կողմից, ինչը այդ տարածքը բացարձակապես անհասանելի է դարձնում արտաքին աշխարհի համար:
Նախագահ Պուտինը, Ռուսաստանն ու Իրանը պատասխանատու են գազան Ասադին աջակցության համար: Անհապաղ բացեք այդ շրջանը բժշկական օգնության համար: Եվս մեկ հումանիտար աղետ՝ առանց որևէ պատճառի: Վայրենություն է», գրել է Թրամպը Թվիթերի իր էջում:
Թվիթերի իր հաջորդ գրառման մեջ Թրամպը նորից մեղադրել է նախկին նախագահ Բարակ Օբամային անվճռականության մեջ՝ ընդգծելով, որ վերջինս վաղուց պետք է Սիրիան ազատեր Ասադից:
Նշենք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն ու պաշտպանության նախարարությունը հերքել են քլորով արկերի կիառման մասին մեղադրանքները: