Դոնալդ Թրամպ. Հիանալի աշխատանք կատարվեց գիշերը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը մեկնաբանել է հրթիռային [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/14/1093759/]հարվածը[/url] Սիրիային, որն այս գիշեր իրականացրել էին Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:
«Հիանալի աշխատանք կատարվեց գիշերը: Շնորհակալություն Ֆրանսիային և Միացյալ Թագավորությանը՝ ցուցաբերած իմաստնության և նրանց զինված ուժերի հզորության համար:
Ավելի լավ արդյունք հնարավոր չէր ակնկալել: Միսիան կատարված է», գրել է Թրամպը Թվիթերի իր էջում:
Բացի այդ, Սպիտակ Տան ղեկավարը հայտնել է, որ հպարտանում է ամերիկյան զինված ուժերով: Նա նաև տեղեկացրել է, որ շուտով ԱՄՆ-ի բանակն ավելի ուժեղ կդառնա: