Իրաքում ԻՊ-ի կողմից սպանված եզդիների զանգվածային գերեզմաններ են գտել
Իրաքի երկրի հյուսիս-արևմտյան մասում գտնվող Սինջար քաղաքի մոտակայքում շուրջ 140 աճյուններով 3 գերեզման է հայտնաբերվել իրարից ոչ հեռու։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։
Նշվում է, որ գերեզմանոցներում ուժայինները գտել են տեղի բնակիչների /եզդիներ/, այդ թվում՝ երեխաների ու կանանց աճյուններ, ովքեր սպանվել են «Իսլամական պետության» գրոհայինների կողմից։
Սինջարը Նայնավա նահանգում է գտնվում։ Այն վերջնականապես ազատագրվել է ԻՊ-ից այս տարի և համարվում է Իրաքի՝ եզդիներով ամենաշատը բնակեցված քաղաքը։
Նշված վայրեր են մեկնելու փորձագիտական խմբեր, ովքեր պետք է ԴՆԹ-ի միջոցով պարզեն ԻՊ-ի զոհերի ինքնությունը։