Իրաքում հայտնաբերվել է եզդիների նոր զանգվածային գերեզման
Իրաքի հյուսիսային Նայնավա նահանգում հայտնաբերվել է եզդիների զանգվածային գերեզման, որում թաղված են եղել 80 եզդիների մարմիններ: Այս մասին հայտնել է Իրաքում Մարդու իրավունքների նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ գերեզմանում թաղված մարդկանց աճյունները տարբեր տարիքի են:
Այս տարվա մայիսի սկզբին հայտնի էր դարձել նաև, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները Մոսուլ քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածում՝ Թափլ-Աֆար քաղաքի մոտակայքում, 300-ից ավելի եզդի բնակիչների էին սպանել և թաղել մի վայրում:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ ԻՊ-ը ներկա պահին գերի է պահում շուրջ 3000 եզդիների, որոնց մեծ մասը կանայք են: