211652_close_icon
views-count61172 դիտում article-date 11:44 03-12-2017

Հայաստանի Ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ Համբարձում Գալստյանի անվան 83 ավագ դպրոցի 60-ամյակին նվիրված հուշ-երեկո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցի 60-ամյակին նվիրված հուշ-երեկո։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա էին դպրոցի ուսուցչական անձնակազմը, նախկին ու ներկա սաներ, հյուրեր։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խորհրդական Արթուր Մկրտչյանը, ով դպրոցի տնօրեն Մանվել Պապոյանին փոխանցեց կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալ։ Ոսկե հուշամեդալով տնօրեն Մ. Պապոյանին պարգևատրեց նաև «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջահանգիրյանը։ Միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկավ նաև Արցախի հերոս, լեգենդար, ժողովրդի կողմից սիրելի ու մեծ հեղինակություն վայելող Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի ներկայացուցիչը, ով, ի դեպ, անմասն չի մնացել թե արցախյան և թե ապրիլյան պատերազմների ժամանակ։ Վերջինս դպրոցի տնօրենին փոխանցեց լեգենդար Կոմանդոսի շնորհավորանքն ու շքանշանը։ Միջոցառման ժամանակ կենդանի կատարումներով հանդես եկան բազմաթիվ երիտասարդ կատարողներ, ովքեր իրենց կատարումներով հիացմունք պարգևեցին հանդիսատեսին։ Ամեն ելույթից հետո դահլիճում երկար ժամանակ ծափերը չէին դադարում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հ. Գալստյանի անվան դպրոցը մայրաքաղաքում ճանաչված է իր բարձր առաջադիմությամբ, իսկ նրա ուսուսցչական կոլեկտիվի շնորհիվ բազմաթիվ շրջանավարտներ հետագայում մեծ ներդրում են ունեցել և շարունակելու են ունենալ հայոց պետականության կայացման գործում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 433+
433+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր