5901 դիտում
18:27 20-05-2016
ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ «Քվանտ» վարժարանի հիմնադրման 25-ամյակին նվիրված մեծ միջոցառումը
Այսօր` մայիսի 20-ին, ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված «Քվանտ» վարժարանի 25-ամյակին։
Միջոցառման հյուրերին ջերմորեն դիմավորեցին և ուղեկցեցին դահլիճ վարժարանի սաները։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում «Քվանտ» վարժարանի փոխտնօրեն Լևոն Ասատրյանը հակիրճ ներկայացրեց վարժարանի անցած ուղին` ասելով, որ այն առաջին ոչ պետական դպրոցն է։ Նա նաև նշեց, որ այս միջոցառումը ԵՊՀ-ում կազմակերպվում է արդեն 5-րդ անգամ։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հռոմի «Թոր Վերգատա» համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Վառլամովը, Սաուֆհեմփթընի համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Կավոկինը և այլոք։
Բացման խոսքը կարդացին վարժարանի տնօրինության անդամ Սուվարյան Սեյրանը և ուսուցչուհի Աննա Վիրաբյանը։
Վարժարանի 25-ամյակը սրտանց շնորհավորեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Նա հանձնեց ոսկե մեդալներ և պատվոգրեր մի շարք համալսարանականների, ովքեր հիմա դասավանդում են «Քվանտ» վարժարանում։
ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը միացավ շնորհավորական խոսքին` նույնպես հանձնելով հուշամեդալներ և պատվոգրեր ուսուցչկան անձնակազմին։
Փոխքաղաքապետի շնորհավորանքի խոսքում նշվեց, որ «Քվանտը», բացի ուսումնական օջախ լինելուց, նաև բարեկրթական օջախ է։ Նա վարժարանի կոլեկտիվին Երևանի քաղաքապետի անունից պարգևատրեց «Երևան զինանշան» հուշամեդալներով։
Ալեքսեյ Կավոկինը ևս շնորհավորեց վարժարանին և իր հիացմունքը հայտնեց` նշելով, որ «Քվանտը» անում է ճիշտ, յուրօրինակ ու օգտակար գործ երեխաների համար։ Նրա համոզմամբ գիտությունը էկոնոմիկան զարգացնելու հզորագույն ուժն է։
Անդրեյ Վառլամովը իր շնորհավորական խոսքում մաղթեց վարժարանին երկար տարիների աշխատանքային գործունեություն` համոզված լինելով, որ արդյունքը կլինի գերազանց։
Վարժարանի անունից պարգևներ հանձնվեցին բարձրաստիան հյուրերին։
Շնորհավորական խոսքերից բացի «Քվանտ» վարժարանը ցուցադրեց հատվածներ վարժարանի մասին պատմող ֆիլմից, իսկ վարժարանի աշակերտները հանդես եկան երաժշտական, պարային և այլ համարներով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
2018 դիտում
22:35 08-11-2019
ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3946 դիտում
17:07 29-11-2019
Տեղի ունեցավ Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի հիմնադրման 60-ամյակին նվիրված միջոցառումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
742 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
835 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
676 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը