«Սաս Գրուպ»-ի կոմերցիոն բաժնի տնօրենը ամուսնուն մեղադրում է իրեն պատկանող Porsche Cayenne-ը վարելու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ՝ 27-ամյա Արևիկ Անանյանի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ոստիկանությանը հայտնել է, որ ամուսինը՝ 29-մյա Արմեն Ղազարյանը իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 70 XX 002 համարանիշի ավտոմեքենան անցյալ տարվա ապրիլից շահագործում է ու այժմ էլ հրաժարվում է ավտոմեքենան վերադարձնել իրեն։
Գ. Շամշյանի տեղեկություններվ՝ Ա. Անանյանը ոստիկաններին հայտնել է, որ աշխատում է «Սաս Գրուպ» ընկերությունում՝ որպես կոմերցիոն բաժնի տնօրեն, սակայն իրավապահները ճշտում են նրա աշխատանքի վայրի հասցեն և պաշտոնը, քանի որ ունեն կասկածներ, որ դա այդքան էլ այդպես չէ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: