211652_close_icon
views-count8109 դիտում article-date 18:27 02-12-2017

ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը խորհրդարանում ներկայացրեց Հայաստան–ԵՄ հարաբերությունների ընթացքը

ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ նվիրված «Հայաստան–Եվրամիություն համափարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմային, որոնք համատեղ կազմակերպել էին ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովները և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը: Որպես հիմնական զեկուցողներից մեկը լսումներին հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ով կարևորեց ԱԺ հովանու ներքո ու հանրային հատվածի մասնակցությամբ անցկացվող քննարկումները կապված Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ։ Կարեն Նազարյանը ներկայացրեց Հայաստան–ԵՄ հարաբերություններում առկա ինտենսիվ փոխգործակցության հիմնական ուղղությունները՝ առանձնացնելով նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ հետ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը։ Նախարարի տեղակալը նշեց, որ համաձայնագիրը համընդգրկուն փաստաթուղթը է, որն արտացոլում է երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները և սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները: Փոխնախարարն իր մի քանի ելույթների ընթացքում մանրամասն ներկայացրեց համաձայնագրի շուրջ բանակցությունների նախապատմությունը, ընթացքը, փաստաթղթի կառուցվածքը, հիմնական նպատակները։ Կարեն Նազարյանը կարևորեց, որ համաձայնագիրն, ի մասնավորի, հնարավորություն է ընձեռում հավասար գործընկերության վրա հիմնված սերտ եւ կանոնավոր համագործակցությունը խթանելու, կողմերի միջեւ հարաբերություններն ամրապնդելու, բարեփոխումներ իրականացնելու և մոտարկման համար։ Քննարկման ընթացքում Կարեն Նազարյանը պատասխանեց համաձայնագրի հիմնադրույթների ու առանձին հոդվածների վերաբերյալ լսումներին մասնակցող հայ օրենսդիրների, փորձագիտական համայնքի և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների կողմից հնչած հարցերին։

Նմանատիպ նյութեր