211652_close_icon
views-count2580 դիտում article-date 16:45 01-12-2017

Միկրոավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց

Նոյեմբերի 29-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում 1976 թ. ծնված Ոսկեհատ Պ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.50-ին, թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 100 դոլար, 20.500 դրամ, բանկային և սոցիալական քարտեր: Նոյեմբերի 30-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 34 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր