211652_close_icon

Թիվ 22 երթուղու միկրոավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց

views-count3516 դիտում article-date 19:12 20-12-2017
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի ծառայողները դեկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, «Վալենսիա» ռեստորանի մոտ գտնվող կանգառից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1983 թ. ծնված Հայկ Կ.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 18.30-ին, թիվ 22 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է 1978 թ. ծնված Լուսինե Բ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բանկային քարտ: Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր