9381 դիտում
19:14 30-11-2017
Ավարտվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը. ընդունվել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ջանքերին աջակցելու վերաբերյալ հայտարարություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մինսկում ավարտվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Խորհրդի նեղ կազմով նիստին հաջորդած լիագումար նիստում կազմակերպության անդամ երկրների նախագահները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության առաջիկա տարիների ռազմավարության իրագործմանը, կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, պաշտպանության, արտաքին քաղաքականության և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությանը:
Նստաշրջանի շրջանակներում քննարկված ավելի քան երկու տասնյակ հարցերի շարքում ընդունվել են նաև քաղաքական հայտարարություններ, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարությունը, որում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԽ համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
5119 դիտում
20:00 14-10-2016
Կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3730 դիտում
15:12 01-12-2017
Մինսկում անցկացվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
415 դիտում
18:20 29-01-2025
Գործարկվելու է էլեկտրական շչակ
625 դիտում
18:07 29-01-2025
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է նախարարական կլոր սեղանին
709 դիտում
17:05 29-01-2025
Բանակն ամենաշատն ատողն այսօր դարձել է գերագույն գլխավոր հրամանատար. Ռուբեն Հակոբյան