211652_close_icon

Իրաքյան բանտում հայտնաբերել են 25 ռուս կանանց և 79 երեխաների

views-count17024 դիտում article-date 23:05 29-11-2017
Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում հայտնել է, որ ՌԴ մի քանի տասնյակ քաղաքացիների, մասնավորապես, կանանց և երեխաների հայտնաբերել են Իրաքի կանանց գաղութում, հաղորդում է lenta.ru-ն։ «Արդեն հայտնի են նրանց անունները։ Նրանցից 25-ը կանայք են, 79-ը՝ երեխաներ։ Չեչնիայից միայն մեկ ընտանիք կա»,-գրել է Կադիրովը։ Նա պարզաբանել է, որ սկզբում վերջիններին պահել են Մոսուլում տեղակայված ահաբեկիչների ճամբարում, ինչպես նաև վրդովմունք հայտնել նրանց նկատմամբ, ովքեր դեմ են ռուսների՝ հայրենիք վերադառնալուն։ «Ռուսաստանը րեբեք կանանց ու երեխաների դեմ չի կռվել»,-ասել է ն՝ հավելելով, որ եթե նրանք մնան իրաքյան բանտում, ապա բոլորին կամ կդարձնեն ահաբեկիչ կամ էլ կախաղան կբարձրացնեն։

Նմանատիպ նյութեր