6484 դիտում
19:51 31-12-2014
Կալանավորի կինն անելանելի վիճակում է. Նուբարաշենի բանտում գտնվող ամուսնու առողջական վիճակը ծանր է, սակայն «բանտում անտեր վիճակ ա, բժիշկ էլ չկա՝ օգնի»
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, SHAMSHYAN.com-ի հետ կապ է հաստատել Երեւանի Սարի Թաղի բնակիչ Ալվարդ Բաղրամյանը եւ հայտնել, որ ընտանիքը օրհասական վիճակում է:
Ալվարդ Բաղրամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր ամուսինը՝ 50-ամյա Ենոք Վարդանյանը, որը գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, առողջական ծանր խնդիր ունի: Կինը տեղեկացրեց, որ ամուսինը տառապում է աղիքային հիվանդությամբ, որն ավելի է բարդացել, քանի որ համապատասխան բժշկական օգնություն չի ստանում:
«Զանգել լացում է, շատ վատ վիճակում է, ասում է, որ ոչ մեկ չկա, բժիշկ չկա՝ տիրություն ունի: Ասում է՝ հնարավոր չի ինչ-որ մեկին դիմել՝ ստեղ ով կա, որ դիմես…Ես էլ ոչ ծանոթ ունեմ, ոչ բան, որ կարողանամ օգնեմ: Աղիքները դուրս են եկել, ցավին չի դիմանում, իսկ բանտում անտեր վիճակ ա, չգիտի ում դիմի»,-ասաց Ալվարդ Բաղրամյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ Ենոք Վարդանյանը արդեն 7 տարի՝ գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում: Մինչ ազատազրկվելը եւս աղիքային հիվանդություն է ունեցել, սակայն այժմ այն ավելի է սրվել:
Նմանատիպ նյութեր
775 դիտում
10:40 01-04-2024
Այսօր մենք ունենք անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ. Վահե Հովհաննիսյան
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1024 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր