211652_close_icon
views-count13270 դիտում article-date 16:03 17-06-2022

Բանտում կանանց բանտապահները բռնաբարում են, հետեւում՝ երբ նրանք հանվում, հագնվում են, ԼԳԲՏ անձանց էլ նվաստացնում են. Ահազանգում են կանանց իրավունքների պաշտպանները. aravot.am

Բանտում կանայք կարող են ենթարկվել տարաբնույթ բռնությունների, այդ թվում՝ բանտապահների կողմից բռնաբարության, սեռական ծառայություններ մատուցելու հարկադրանքի, սեռականացված հպումների։ Կին բանտարկյալները հաճախ նաեւ ենթարկվում են նվաստացուցիչ եւ ինվազիվ մարմնական զննումների։

aravot.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր մտահոգություն հայտնեցին կանանց իրավունքների պաշտպանները: Նրանք ուսումնասիրել են ազատությունից զրկված կանանց նկատմամբ գենդերային բռնության հիմնախնդիրը՝ քրեակատարողական հիմնարկներում եւ հոգեբուժական հաստատություններում:

Հետազոտությունն իրականացրել է Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ):

Սոցիոլոգ Շուշան Ղահրիյանի խոսքով, բանտարկյալ կանանց նկատմամբ բռնության դրսեւորում է նրանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտումը, երբ, օրինակ, բանտապահները չարաշահում են կանանց՝ իրենց տեսադաշտում պահելու հնարավորությունը՝ հետեւելով նրանց հանդերձանքը հանելիս եւ հագնելիս, լողանալիս ու սանհանգույցից օգտվելիս, բժշկական զննում անցնելիս:

Ամբողջությամբ կարդցե սկզբնաղբյուր կայքում։ 
 

Նմանատիպ նյութեր