211652_close_icon
views-count2174 դիտում article-date 16:47 29-11-2017

Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին

Նոյեմբերի 29-ին, ժամը 10:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի (3-րդ հարկ) վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Նոյեմբերի 29-ին, ժամը 01:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եր. Քոչարի փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում բնակիչն ընկել է հատակին. բարձրացնելու և անկողնուն մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1949 թ. ծնված Ռ. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր